ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
ԵՄ-ը պատրաստ է Brexit-ի ժամկետը երեք ամսով հետաձգելու հնարավորություն տալ Մեծ Բրիտանիային․ Times
11:00, 21.10.2019 | mamul.am
5617 | 0

Եվրոմիությունը հակված է Մեծ Բրիտանիային տրամադրել Brexit-ի ժամկետը երեք ամսով հետաձգելու հնարավորություն, եթե վարչապետ Բորիս Ջոնսոնը չկարողանա հաջորդ շաբաթ խորհրդարանում համաձայնության գալ դրա շուրջ: Այս մասին հայտնում է The Times-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին: Ըստ պարբերականի՝ Բրյուսելում այն կարծիքին են, որ Մեծ Բրիտանիան կկարողանա լքել Եվրոմիությունը նախանշված ժամկետներում՝ նոյեմբերի, դեկտեմբերի կամ հունվարի 1-ից 15-ը:
Հայտնի է, որ ԵՄ-ն այդ մասին որոշում չի կայացնի այնքան ժամանակ, քանի դեռ պարզ չէ՝ արդյոք Ջոնսոնին կհաջողվի՞ ստանալ գործարքի հաստատումը Համայնքների պալատից: Եթե Բրիտանիայի վարչապետը լուրջ դժվարությունների բախվի, օրինակ՝ եթե խորհրդարանը նրան պարտավորեցնի անցկացնել Brexit-ի վերաբերյալ երկրորդ հանրաքվեն, ապա Գերմանիան կարող է պահանջել Brexit-ի հետաձգումը, օրինակ՝ մինչև հաջորդ տարվա հունիս:

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Twitter-ում գրել էր, որ անձնական նամակ է ստացել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից՝ Brexit-ի ժամկետը երեք ամսով հետաձգելու վերաբերյալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր