ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Օրենսդրական փոփոխությունները չպետք է դառնան պատուհաս քաղաքացիների համար». Վլադիմիր Վարդանյան
13:25, 21.10.2019 | mamul.am
2546 | 0

«Այս օրենսդրական փոփոխությունները չպետք է դառնան պատուհաս քաղաքացիների համար: Քաղաքացիներն արդեն բավական ժամանակ օրենքի այս կամ այն դրույթի ոչ հստակ կարգավորումից տուժել են». հոկտեմբերի 21-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց հանձաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Իսկ դրա առիթը օրենսդրական փոփոխություներում նկատված հակասություններն էին, ինչպես նաև փաստաթղթի վերջնական տարբերակի բացակայությունն ու աշխատանքային տեխնիկական խնդիրները: Հանձնաժողովն ի վերջո որոշեց հարցի քննարկումը կազմակերպել առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ օրակարգում «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» և «ՀՀ վարչական դատավարության» օրենսգրքերում փոփոխություններն էին: Առաջարկվում է սահմանել մի դրույթ, որի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո: Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր սեպտեմբերի 16-ին: Այն ժամանակ օրենսդրական փոփոխությունների հեղինակ, «Իմ քայլից» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասել էր, թե փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ կնվազի դատարանների ծանրաբեռնվածությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր