ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Տոկիոն և Փարիզն Իրանին կառաջարկեն 18 միլիարդ դոլար վարկ` միջուկային գործարքն անփոփոխ թողնելու համար
19:05, 21.10.2019 | mamul.am
4082 | 0

Տոկիոն ու Փարիզն Իրանին կտրամադրեն 18 միլիարդ դոլար վարկ՝ բնակչության համար պարենային ապրանքներ ու դեղորայք ձեռք բերելու համար, գրում է Mainichi թերթը։ Նշվում է նաև, որ վարկը կտրամադրվի Թեհրանին Իրանի միջուկային գործարքի անփոփոխ թողնելու դիմաց, իսկ վարկի երաշխիքը կհանդիսանա նավթը։ Այսպիսով, Ճապոնիան միանում է Ֆրանսիայի նախաձեռնությանը, որն ավելի վաղ Իրանին առաջարկել էր 15 միլիարդ դոլար՝ միջուկային գործարքի վերաբերյալ գործողությունների համատեղ ծրագրին վերադառնալու համար: Իրանը հրաժարվել էր և պահանջել ավելացնել վարկի գումարը` ավելի խստագույն պատժամիջոցների կորուստները նվազագույնի հասցնելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր