ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Չեմ տեսնում որևէ գործողություն, որը կարող է մեկնաբանվել քաղաքական հետապնդման համատեքստում». Ռուստամ Բադասյան
14:40, 21.10.2019 | mamul.am
5623 | 0

«Քրեաիրավական ընթացակարգի շրջանակներում չեմ տեսնում որևէ գործողություն և իրավական գնահատական, որը կարող է մեկնաբանվել քաղաքական հետապնդման կոնտեքստում: Պետք է հետևենք իրավապահ մարմինների գործողություններին: Իրավապահ մարմինները պետք է շատ զգույշ լինեն՝ թույլ չտալու համար որևէ քայլ, որը կարող է այլ կերպ մեկնաբանվել: Եվ ես վստահ եմ, որ իրավապահներն այդ ճանապարհով են գնալու». հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ի պատասխան այն պնդումների, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Այն հիշեցմանը, թե Հ.Թովմասյանի հետ կատարվածը տեղի ունեցավ, երբ ՍԴ-ն մերժեց նրա լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումը, Ռ.Բադասյանն ասաց, որ ՍԴ նախագահի հայտարարագրում չհայտարարագրված ունեցվածքի վերաբերյալ տվյալները հայտնի էին դարձել ավելի վաղ, քան ՍԴ մերժումն էր: Իսկ գույք չհայտարարագրելը պատժելի է Քրեական օրենսգրքով:

Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի կողմից քրեական գործին, ապա այդ դեպքում եղել է պատգամավորի կողմից հաղորդում հանցագործության մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր