ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվելու «Ryanair» ընկերությանը». Տիգրան Ավինյան
15:25, 21.10.2019 | mamul.am
2675 | 0

«Զվարթնոց օդանավակայանում այն արտոնությունները, որոնք մենք սահմանել ենք, սահմանել ենք բոլոր այն ընկերությունների համար, որոնք նոր ուղղություններով՝ Զվարթնոց և Զվարթնոցից այդ ուղղություն 12 ամսվա ընթացքում չի եղել կանոնավոր չվերթ: Այդ արտոնությունը ենթադրում է օդի տուրքի չեղարկում, բացի դրանից ոչ մի այլ արտոնություն չի տվել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվելու «Ryanair» ընկերությանը:

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում ավիատոմսերի նման ցածր սակագինը, Ավինյանը պատասխանել է. «Իրենց բիզնես ծրագրի մանրամասներին ծանոթ չեմ, բայց ամբողջ տրամաբանությունն այդպիսի ընկերությունների այն է, որ նրանք կենտրոնանում են արդյունավետության վրա»:

Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի նման երկիրը խնդիր ունի իր կապերն օդային ճանապարհով հնարավորինս ամրապնդելու և ուղիղ չվերթների քանակն ավելացնելու: «Երկրորդ խնդիրն այն է, որ մեզ պետք է զարգացնել տեղական ավիափոխադրողների խթանման ծրագիրը, սա մի փոքր ավելի երկարաժամկետ ծրագիր է, և մեկ-երկու տարի հետո կկարողանանք խոսել արդյունքների մասին»,- նշել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր