ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Քլինթոնը հրապարակել է Թրամփի նամակի պարոդիան՝ ուղղված Խրուշչովին
17:20, 21.10.2019 | mamul.am
7218 | 0

2016-ին նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփին պարտված Հիլարի Քլինթոնը ծաղրել է Թրամփի նամակը՝ ուղղված Էրդողանին: Քլինթոնը Twitter-ի իր էջում հրապարակել է Քենեդիի անունից Խրուշչովին ուղղված «նամակը», որն իբր արխիվներում է գտնվել, փոխանցում է RBK-ն։

1962-ին թվագրված «նամակում» Թրամփի՝ Էրդողանին ուղղված նամակի ոճով Քենեդին խնդրում է, որպեսզի Խրուշչովը սովետական հրթիռները հեռացնի Կուբայից:

«Ձեր հրթիռները տարե՛ք Կուբայից: Բոլորը կասեն. «Վաու, Խրուշչով, դու ամենալավն ես»: Բայց եթե դա դու չանես, ապա կլինի. «Ինչպիսի ստոր էակ ես» և քո աղբային երկիրը կանվանեն «The Soviet Bunion» (խմբ․՝ օրիգինալում «union», որը թարգմանվում է «միություն» և «bunion» բառը, որը անգլերեն նշանակում է ոտքի բութ մատի ելուստ)»,- նշվում է «նամակում», որն ավարտվում է «գրկախառնվել» բառով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր