ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նիկոլի գաղտնի հրամանով նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը կրկնապատկվել են». Կ. Վրթանեսյան
18:00, 21.10.2019 | mamul.am
5403 | 1

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հետքն» ասում է, որ Նիկոլի գաղտնի հրամանով նախարարների ու փոխնախարարների աշխատավարձները կրկնապատկվել են:

Հարցում են ուղարկել կառավարություն, պատասխան ստացել. «Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ» ու թե բա. «Սպասեք, մյուս տարի հայտարարագրերից կիմանաք»:

Էն որ ասում էին «իշխանությունը պիտի թափանցի՜կ, թափանցի՜կ լինի», սրա՞ մասին էր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր