ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Նախարարների աշխատավարձը գաղտնի բարձրացնելը խայտառակություն է». Դանիել Իոաննիսյան
20:50, 21.10.2019 | mamul.am
7060 | 1

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը (Աշխ. Օր. իմաստով պարգևավճարը ևս աշխատավարձ է) բարձրացնելը լավ է ու անհրաժեշտ, բայց դա գաղտնի անելը խայտառակություն է և օրենքի էության ոտնահարում: Ու թեև «Հետք»-ը գրել է միայն նախարար-փոխնախարարների մասով, սակայն բոլորս գիտենք, որ դա վերաբերում է հանրային ծառայողների մի մեծ խմբի:

Կներեք, բայց աշխատավարձ բարձրացնելու կամ պարգևավճար տալու վարչապետի հրամանի գաղտնիությունս ո՞րն է: Ո՞նց կարող է դա գաղտնի լինել հանրությունից:

Նիկոլ Փաշինյան, հանրությունից գաղտնի կերպով պարբերական պարգևավճարներ տալու փոխարեն ավելի լավ կլիներ, որ ազնվությամբ հայտարարեիք, որ պաշտոնյաների աշխատավարձը պետք է էապես բարձրացվի ու օրենքում համապատասխան փոփոխություն նախաձեռնեիք:

Այո՛, այդպիսի նախաձեռնությունը որոշ խմբեր կքննադատեին, բայց դա կլիներ շատ ավելի ազնիվ քայլ, քան հանրությունից գաղտնի աշխատավարձները, ըստ էության, ապօրինի բարձրացումը:

Հ.Գ. Իմիջայլոց, այս պրակտիկան ՀՀԿ-ի օրոք է սկսվել և ժամանակն է դրա վերջը տալու: Ի վերջո, ՀՀԿ-ն չուներ այնքան լեգիտիմություն, որ հանրությանը ասեր, որ պաշտոնյաները պետք է ավելի շատ փող ստանան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր