ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«ՀՔԾ-ից այլևս ոչ ոք այլ բան չի սպասում, քան՝ հերթական քաղաքական հետապնդվող թողարկելը». Արփինե Հովհաննիսյան
23:10, 21.10.2019 | mamul.am
3560 | 2

ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ մի քանի ամիս առաջ իմ և Փաշինյանի շնորհիվ այլևս գեներալ-լեյտենանտ, ժողովրդի դատախազ Արթուր Դավթյանի միջև հեռակա բանավեճ էր ընթանում, նաև սա էր վեճի առարկան՝ քրեական գործ հարուցելու, էլ չեմ խոսում ձերբակալման կամ կալանավորման անթույլատրելիության մասին, եթե տվյալ հոդվածի նկատմամբ կիրառելի է համաներման ակտը, իսկ Արսեն Բաբայանի դեպքում այն կիրառելի է։
Մասնագիտությունը գռեհիկ ձևով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը։ Ոչ ավել ու ոչ պակաս։ ՀՔԾ-ին չեմ անդրադառնում, նրանցից այլևս ոչ ոք այլ բան չի սպասում, քան՝ հերթական քաղաքական հետապնդվող թողարկելը։
Եվ նրանք Նիկոլ Փաշինյանի հենարանն են....»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր