ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Հրապարակվել է ռետրո տեսանյութ՝ ողբերգության վերածված Balloonfest փառատոնից
23:45, 21.10.2019 | mamul.am
12439 | 0

Topic ստուդիան Vimeo-ում հրապարակել է կարճամետրաժ փաստավավերագրաան ֆիլմ Balloonfest փուչիկների փառատոնից, որը տեղի է ունեցել 1986 թվականին Քլիվլենդում: Այս միջոցառման շնորհիվ United Way կազմակերպությունը մտադիր էր բարեգործություն անել ու համաշխարհային ռեկորդ սահմանել: Միջոցառմանը պատրաստվել են կես տարի: Նախապես պլանավորված է եղել օդ բաց թողնել 2 միլիոն փուչիկ, բայց կանգ են առել 1,4 միլիոնի վրա, քանի որ եղանակը փչանալիս է եղել:

Balloonfest փառատոն

Քանի որ այդքան փուչիկ միաժամանակ փչելն անհնար է եղել, կազմակերպիչները նախօրոք հսկայական ցանց են կապել երրորդ հարկի բարձրության վրա ու ամբողջ գիշեր փչած փուչիկները կուտակել այդ ցանցի տակ:

Balloonfest փառատոն
Փչելու պրոցեսին մասնակցել է 2500 ուսանող:

1986 թվականի սեպտեմբերի 27-ին ժամը 13:50-ին ցանցը պատռել են, և բոլոր փուչիկներն օդ են բարձրացել:

Balloonfest փառատոն
Մի քանի մղոն անցնելուց հետո փուչիկները բաժանվել են տարբեր ուղղությունների: Բախվելով սառը ցիկլոնի ու քամու հետ՝ դրանք շուտով սկսել են թափվել գետնին՝ Օհայոյի փողոցների ու դաշտերի, անտառների ու գետերի վրա: Ընդ որում, երկնքում մնացած փուչիկները կաթվածահար են արել օդային տրանսպորտի աշխատանքը: Տեղի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, ավելացել է ՃՏՊ-ների թիվը:
Balloonfest փառատոն

Բացի այդ, միջոցառման օրը երկու ձկնորսների ընտանիքներ հայտնել են նրանց անհետացման մասին: Ափամերձ պահակախումբն արագ գտել է նրանց նավակը, սակայն չի կարողացել հասնել նրանց՝ ջրի վրա լողացող հսկայական թվով փուչիկների պատճառով: Երկու օր անց ձկնորսների անշնչացած մարմինները ջուրն ափ է նետել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր