ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ժողովրդին հաշվետու լինելուց խոսող իշխանությունը թաքուն բարձրացրել է աշխատավարձերը». Արմեն Վարդանյան
00:45, 22.10.2019 | mamul.am
5198 | 1

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտ են ասում էլի, որ իշխանությունը այլասերում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ կերպով է այլասերում: Էս մի քանի ժամ ա սպասում եմ, որ կհերքվի կառավարության՝ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը թաքուն բարձրացնելու «Հետք»-ի հրապարակումը, բայց արդեն պարզ ա, որ չի հերքվելու: Երբ որ անցած տարեվերջին մարզպետների ու այլ պաշտոնյաների կողմից իրենց մի քանի անգամ պարգևատրումներ տալու մասին հասարակությունը իմացավ ու աղմուկ բարձրացավ, «Իմ Քայլը» դաշինքըն, իբր ականջալուր լինելով հասարակական դժգոհությանը, լսումներ նախաձեռնեց ԱԺ-ում, հայտարարություններ հնչեցվեցին, որ այսուհետ պարգևատրումները պետք է չափավոր ու խելամիտ լինեն, հասարակության համար ընկալելի, բայց տղերքն այլ լուծում են գտել. բռնել թաքուն իրենց աշխատավարձերը բարձրացրել են: Ու էս պատմության մեջ ոչ այնքան աշխատավարձերը բարձրացնելու փաստն ա զայրացնող, որքան որ դա հասարակությունից գաղտնի է պահել մեր՝ անընդհատ թափանցիկությունից, ժողովրդին հաշվետու լինելուց խոսող իշխանությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր