ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ԱՄՆ-ը պատրաստվում է զորքերը դուրս բերել Աֆղանստանից․ NBC  
10:15, 22.10.2019 | mamul.am
7890 | 0

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մշակում է ծրագիր՝ համաձայն որի ամերիկյան բոլոր զորքերը դուրս կբերվեն Աֆղանստանից, եթե նախագահ Թրամփն անսպասելիորեն հրահանգ տա, ինչպես դա արեց Սիրիայի դեպքում, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչներին:

NBC News-ի խոսքով՝ զորքերի դուրսբերման ծրագրումը պարզապես տարբերակ է, ներկայում Սպիտակ տան կողմից համապատասխան ցուցումներ չեն տրվել:

Ռազմական ոլորտի ներկայացուցիչներից մեկն այս ծրագիրն անվանել է «խելացի պլանավորում»: Մեկ այլ պաշտոնյա էլ Թրամփի՝ Սիրիայից զորքերի դուրս բերումն անվանել է «գլխավոր փորձ», որը կարող է տեղի ունենալ նաև Աֆղանստանում:

Նախօրեին լուրեր էին տարածվել, որ ԱՄՆ-ը զորքերը «գաղտնի» դուրս է բերել Աֆղանստանից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր