ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Իրական առումով, ընտրվեց այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը, Միրզոյանը, մյուսը...». Գագիկ Ծառուկյան
12:25, 22.10.2019 | mamul.am
5728 | 1

Այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանելով հարցին, թե 2018թ. մարտին Դուք էլ եք եղել խորհրդարանում և մասնակցել Հրայր Թովմասյանի ՍԴ անդամ դառնալու գործընթացին, և արդյոք տեսե՞լ եք, թե ինչպես է Հրայր Թովմասյանը դարձել ՍԴ անդամ, հետո ընտրվել նախագահ, ասաց. «Այսինքն ինչպե՞ս է դառել, ես ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս...Իրական առումով, ինչ-որ ճիշտ ա՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը դառավ, Միրզոյանը, մյուսը: Այսինքս՝ հիմնական խնդիրը մարդը, պատգամավորը հարցը դնում են ասենք թե, եթե մարդուն ընտրում են՝ ուրեմն ընտրվեց, չեն ընտրել՝ ուրեմն իրա գործն ա դա, այսինքս՝ ի՞նչ կա էստեղ:

Հարցին՝ շտապողականություն չե՞ք տեսել Թովմասյանի ընտրության հարցում, Գ. Ծառուկյանն արձագանքեց. «Ես նույնիսկ շտապողականությունը տեսել եմ այս հեղափոխությունից հետո, այս կազմի մեջ, որը դուք չպետք է մոռանաք, որ 5-6 դեպք կա, որ նույն սկզբունքով, նույն մոտեցմամբ ընտրվել են պատգամավոր եղած ժամանակ տարբեր պաշտոնյաներ»:

Թե ովքե՞ր են այդ պաշտոնյաները, պատասխանեց. «Դե ասենք մի 6-7 հոգի կան, որը մենք քննարկել ենք...

Հիմա Արդարադատության նախարարը ո՞նց ընտրվեց, Զեյնալյանը ո՞նց ընտրվեց: Պատգամավոր է՞ր: Ճիշտը թվեք, 5-6 պատգամավոր կար, որոնք ընտրվեցին նույն սկզբունքով, նույն մոտեցմամբ: Նույն պահով դրել են իրենց թեկնածությունը ընտրվել ու գնացել են»,- մեկնաբանեց ԲՀԿ առաջնորդը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր