Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.03, EUR 530.47, RUB 7.50, GBP 627.41
+5 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ժամանակն է օրենքով ամրագրել «բռնենք, հետո կմտածենք՝ ինչ ենք անում» սկզբունքը». Ռուբեն Մելիքյան
14:10, 22.10.2019

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Արսեն Բաբայանի ձերբակալման իրավաչափության դեմ փաստաբանի բողոքը դատարանում մուտքագրել է երեկ՝ ժամը 21:04։ Ըստ Սահմանադրության՝ բողոքը պետք է քննվի սեղմ ժամկետում։ Գործնականում այդ դրույթը կիրառվում է այնպես, որ դատական նիստը նշանակվում է բողոքը մուտքագրելուց առավելագույնը 12-18 ժամ հետո։

Անցել է մոտ 16 ժամ, իսկ դատական նիստ դեռ նշանակված չէ։ Այս փաստը կարող է տպավորություն ստեղծել, որ Արսեն Բաբայանին զրկում են ևս մեկ Սահմանադրական իրավունքի հավասար երաշխիքներից։

Թերևս ժամանակն է օրենքով ամրագրել «Բռնենք, հետո կմտածենք՝ ինչ ենք անում» սկզբունքը։ Առնվազն՝ Հրայր Թովմասյանի մերձավորների մասով»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր