ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայաստանում ներդրումներ չեն լինելու, քանի դեռ Սաշիկի գործոնը, որպես տնտեսական գործոն, չի վերացել». Գևորգ Գորգիսյան
14:20, 22.10.2019 | mamul.am
3094 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նման խոստումներով իշխանության եկած և խոստումները դրժած ուժի ներկայացուցիչները մեզ մեղադրում են պոպուլիզմի մեջ։ Ակամա հիշում ես դասական դարձած արտահայտությունը. սթափվեք գժուկներ։

Հայաստանի նոր իշխանությունը պետք է ների գյուղատնտեսության և սպառողական վարկերի բոլոր տույժ-տուգանքները՝ անձամբ ինձ դիմած մի քանի գյուղատնտեսական ձեռնարկություն արդեն փակվել է՝ չկարողանալով վարկային պարտականությունները կատարել և չստանալով որևէ աջակցություն պետական որևէ պատկան մարմնից։

Սաշիկի արագաչափերի բոլոր չվճարված տուգանքները պետք է զրոյացվեն, որովհետև դրանք չեն ավելացնում երթևեկության անվտանգությունը՝ դե բա իհարկե։

Տնտեսական հարաբերությունները պետք է էական փոփոխությունների ենթարկվեն: Մի ժամանակ ես ասել եմ, որ ՀՀ-ում բանանի մենաշնորհը վերացնելու համար 45 րոպե է պետք, հիմա ասում եմ, որ շաքարավազի մենաշնորհը կոտրելու համար 15 րոպե է պետք, դրա համար գիտեք ինչ է պետք անել, զանգել «Քարֆուր» ընկերության տնօրենին և ասել՝ ձեզ վրա դրված արգելքը հանվել է՝ կարծեմ ներկրողների թիվը մի քիչ նվազել է։

Հայաստանում ներդրումներ չի լինելու, քանի դեռ Սաշիկի գործոնը, որպես տնտեսական գործոն, չի վերացել: Մեր խնդիրն է վերացնել այդ գործոնը՝ երևի սա է պատճառը, որ այս տարի երկրում ներդրումները գրեթե զրոյական են։

Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն՝ մնացինք սպասելով։

Կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացնել՝ ՀՀԿ-ականներին եկել են փոխարինելու իմքայլականները։

Էլ որն ասեմ, էլ որը…»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր