ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Օտրի Տրիո»-ն կներկայանա պրեմիերայով
08:45, 23.10.2019 | mamul.am
2348 | 0

Հոկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում տեղի կունենա «Օտրի Տրիո»-ի ելույթը։ «Օտրի Տրիո»-ն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային անսամբլներից է, որը հիմնադրվել է 2016-ին: Անսամբլի երաժիշտները միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ են՝ Ռուզաննա Թովմասյան (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյան (ջութակ), Արևիկ Կոսյան (ալտ):

Ի տարբերություն դասական դաշնամուրային տրիոների՝ այս կազմը ներկայացնում է դասական տրիոյի նոր, այլընտրանքային տարբերակ՝ կազմված փողային և լարային գործիքներից: Երաժշտական գործիքների անսովոր համադրությունն անսամբլին հաղորդում է յուրատեսակ գեղեցիկ և հարուստ հնչողություն:

Երեկոյի ընթացքում «Օտրի Տրիո»-ն կկատարի Յոհան Սեբաստիան Բախի‚ Քամիլ Սեն-Սանսի‚ Դմիտրի Շոստակովիչի‚ Առնո Բաբաջանյանի‚ Վաչագան Հովհաննիսյանի‚ Պաբլո Սարասատեի ստեղծագործություններից։ Համերգի ընթացքում կհնչի նաև Առնոլդ Բաքսի Էլեգիական տրիոն ֆլեյտայի, ալտի և դաշնամուրի համար‚ այն Հայաստանում կհնչի առաջին անգամ։

Համերգին կմասնակցի նաև միջազգային մրցույթների դափնեկիր‚ դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր