ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց վարձու աշխատողի բժշկական ապահովագրության համար եկամտահարկի նվազեցման նախագիծը
14:30, 22.10.2019 | mamul.am
2161 | 0

Խորհրդարանը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի առաջարկած նախագիծը:

Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բժշկական ապահովագրության կամավոր ներդրման խրախուսման հնարավորությունն իշխող խմբակցությունը մերժեց ընդգրկել Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանի օրակարգում՝ սահմանափակելով նախագծի համընդհանուր քննարկումն ԱԺ նիստերի դահլիճում: Նախագծով առաջարկվում էր՝ եկամտային հարկից նվազեցման հնարավորություն տալ վարձու աշխատողներին, ովքեր ապահովագրություն կիրականացնեին, ապա իրենց եկամտային հարկից այդ գումարը հետ կստանային։
Ո՞վ, եթե ոչ նրանք են այն հենասյունը, ում առողջությունը կարևորագույն կոմպոնենտ պետք է լինի մեր պետության համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր