Facebook սոցիալական կայքի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը փորձում են միջամտել ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրություններին: Այս մասին նա հայտնել է հոկտեմբերի 21-ին՝ NBC News-ին տված հարցազրույցում: Ըստ Ցուկերբերգի՝ սոցիալական ցանցը պատրաստ է դիմակայել 2020 թվականի ԱՄՆ ընտրությունների արտաքին միջամտության փորձերին։ |