ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ». Ռ. Հակոբյան
18:30, 22.10.2019 | mamul.am
4394 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը սոցկայքի իր էջում գրել է. «Նորից ուզում եմ անդրադառնալ ապրիլյան պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին։ Հանձնաժողովի նախագահը վերջերս նշեց, որ բավականին արդյունավետ են աշխատում և մինչև տարեվերջ ԱԺ-ին և հասարակությանը կներկայանան հաստ թղթապանակով, որտեղ սպառիչ պատասխան կտրվի, թե ինչ է տեղի ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ։

Կրկնվելով՝ ուզում եմ նշել, որ այդ հանձնաժողովի քննարկելիք հիմնական հարցը պետք է լինի հետևյալը՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ԱԺ-ում և հարցազրույցների ժամանակ համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՝ ոչ։
Նա ուղղակիորեն մեղադրում է, որ Ադրբեջանը պատերազմը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ։ Իսկ ԱԺ ամբիոնից ուղղակիորեն հայտարարեց, որ Ռուսաստանի հետախուզությունը մերժել է մեր հետախուզության տվյալները՝ դավադիր կեցվածք որդեգրելով։

Ներկայացվող տեսաժապավենում հենց Փաշինյանի տեսակետն է ապրիլյանի պատերազմի վերաբերյալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր