ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Իշխանություններին անհրաժեշտ են պավլիկ մորոզովներ, սովետական միլիցիայի պատանի բարեկամներ և այլ կարգի ստուկաչներ». Աղասի Ենոքյան
16:30, 22.10.2019 | mamul.am
3264 | 0

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց Հրայր Թովմասյանի, Արսեն Բաբայանի դեմ գործերը կարող էին հարուցել իրապահ մարմինները իրենք, առանց մատնիչների ծառայությունից օգտվելու։ Մինչդեռ, իշխանություններին անհրաժեշտ են պավլիկ մորոզովներ, սովետական միլիցիայի պատանի բարեկամներ և այլ կարգի ստուկաչներ, ավելին՝ անհրաժեշտ է նրանց հնարավորինս լայն հրապարակայնացում տալ։ Մատնագիր գրողները հանրության շրջանում պետք է ոչ միայն նորմա դառնան, այլև օրինակելի քաղաքացի։ Եվ հասկանանք, որ եթե դատախազներն ու քննիչները հրաման են կատարում, ապա ստուկաչները քանդում «կարելի է-չի կարելի»-ի սահմանները, խեղում հանրային բարոյականությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր