Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.46, EUR 526.02, RUB 7.42, GBP 613.63
+11 °C, +1 °C ... +12 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Գյումրիի օդանավակայանը պատրաստ է սպասարկել ցանկացած միջազգային թռիչք». Հակոբ Ճաղարյան
21:20, 22.10.2019

ՀՀ վարչապետի՝ քաղավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր աշխատանքային այցով եղել եմ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում:
Վաղուց չէի եղել, և ինձ այսօր շատ հաճելի զարմացրեց տեսածս ամեն բանը:

Նախ՝ օդանավակայանի մատույցները բարեկարգ էին: Իր «գրդոնչիներով» ու նրանց անանցանելի շարքերով հայտնի օդանավակայանի հրապարակը ազատ, բարեկարգ, կանաչաատ: Էս հարցում, գիտեմ, իր անսպառ դրական էներգիայով, իր անգնահատելի ներդրումն ունի Սոֆի Հովսեփյանը:

Մուտքի մոտ ինձ անցագրով դիմավորեց օդանավակայանի ադմինստրատոր տնօրեն Արմինե Աբրահամյանը: Առաջին իսկ տպավորությունից համակրանքի արժանի, երիտասարդ, բանիմաց: Եվ առաջնորդեց ողջ այցի ընթացքում:

Ֆոտոներում պարզ երևում են արված և շարունակվող աշխատանքների արդյունքը:
Օդանավակայանի շենքը կոկիկ վերանորոգված է, ապակեպատված «եվրո» կոչվող ապակիներով: Շենքն արդեն ունի ջեռուցման համակարգ:

Անվտանգության և սահմանապահ ստուգման կետերը, ինչպես տեսնում եք, նոր են և ապահովված ժամանակակից բոլոր սարքավորումներով:
Երբ օդանավակայանի տնօրենը սովորություն դարձած շարժումով ստուգման գծին դրեց ձեռքի հեռախոսը և ստուգող մագնիտն անցնելուց հետո սովորականի պես կանգնեց ձեռքի մագնիտով ստուգողի առջև անձնական ստուգման` հասկացա, որ դա կարգի պահպանման չափանիշ է, որը կատարում են բոլորը, նույնիսկ օդանավակայանի ղեկավարը և անվտանգության աշխատակիցները, որոնց ստուգումը պատուհաններ հետևից աչքի պոչով տեսա, երբ արդեն օդանավակայանի շենքից դուրս էի եկել կայանատեղի:

Կայանատեղին մեծացված է, և բարեկարգված: Հին ու նոր ասֆալտների միացման գիծը և գույների տարբերությունը նկարների վրա երևում է: Բայց այդքանով հանդերձ չի նկատվում մեր աչքին սովորական դարձած հին ու նոր ասֆալտների անհարթությունները: Ամեն ինչ միահարթ է և որակյալ:

Օդանավակայանի մասնագիտացված մեքենաների պարկը ազդեցիկ է` կա, փաստորեն ամեն ինչ, և բոլորը որակյալ, հայտնի ընկերությունների արտադրության:
Հատուկ կնշեի ամենաժամանակակից և աշխարհում ամենաէֆեկտիվներից մեկը համարվող հրշեջ մեքենան: Ինչպես նաև հրշեջ գործողությունների համար նախատեսված հատուկ հանդերձանքը, նույնպես ամենապահանջկոտ որակի:

Նոր դիսպետչերական աշտարակ, նոր դիտարկման կենտրոն...

Արդյունքում կարելի է վստահորեն հաստատել, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը բարձր չափանիշներով պատրաստ է սպասարկել ցանկացած միջազգային թռիչք»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր