ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
6 ժամ բանակցելով՝ Պուտինն ու Էրդողանը Սիրիայի հարցում «ճակատագրական որոշումներ» են կայացրել
21:50, 22.10.2019 | mamul.am
30087 | 0

Սոչիում ավարտվել են 6 ժամից ավելի ձգվող բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև: «Էրդողանը մանրամասն բացտրություններ է տվել Սիրիայի սահմաններում թուրքական զինուժի իրականացրած ռազմական օպերացիայի մասին»,- ասել է Պուտինը: Քննարկվել են նաև հետագա քայլերը՝ Սիրիայում խաղաղ գործընթացների ծավալման վերաբերյալ: Այն կիրագործեն սիրիացիները՝ Սահմանադրական կոմիտեի շրջանակներում:

Քննարկվել է նաև հումանիտար խնդիրը, Պուտինը կարևոր է համարել հետագայում էլ սիրիացի փախստականներին աջակցելը՝ հայրենիք վերադառնալու հարցում:

Պուտինը նաև շեշտել է, որ Սիրիայի հարցում Թուրքիայի հետ «ճակատագրական որոշումներ» են կայացրել:

Երկու երկրների միջև կնքվել է նաև հուշագիր, համաձայն որի՝ չորեքշաբթի կեսօրից ռուսական զինվորական ոստիկանությունն ու սիրիացի զինվորականները կմտնեն Սիրիայի այն տարածքներ, որոնք դուրս են մնացել թուրքական հատուկ օպերացիայի գոտուց: Նրանք կնպաստեն քրդական ազատագրման ստորաբաժանումների և զինտեխնիկայի՝ սահմանից 30 կմ շառավղով դուրսբերմանը, ինչը պետք է ավարտին հասցվի 150 ժամում:

Համաձայն հուշագրի՝ քրդական ուժերը կհանվեն Մանբիջից ու Թալ-Ռիֆաթից:

Նախագահները նաև հաստատել են հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը և կողմ են արտահայտվել Ադանայի համաձայնագրին:

Մոսկվան ու Անկարան հստակ հավատարմություն են հայտնել Աստանայի ձևաչափին և պայմանավորվել են ստեղծել համատեղ մեխանիզմ՝ Սիրիայի շուրջ հուշագրի պահանջներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր