ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Արսեն Բաբայանը, Հրայր Թովմասյանն այստեղ փոքր մարդիկ են. մեծ հանցակիցների շղթա է գործել». Արման Բաբաջանյան
23:00, 22.10.2019 | mamul.am
5539 | 0

«Այն ժամանակ, երբ ես հաղորդագրություն էի ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազություն, ցանկանում էի, որ քրեական գնահատական տրվի Հրայր Թովմասյանի այն գործողություններին, որոնցում իմ ուսումնասիրության և իմ հետևողական աշխատանքի արդյունքում հանցակազմ էի տեսել»,- «Հանրային հետռուստաընկերության» եթերում այսօր ասել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա նշել է, որ Հրայր Թովմասյանին հանցակից է դիտարկել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին:

«Կարծում եմ, որ այստեղ մեծ հանցակիցների շղթա է գործել և գործել է այդ ժամանակ քաղաքական իշխանության պատվերով: Արսեն Բաբայանը, Հրայր Թովմասյանն իրականում այդտեղ փոքր մարդիկ են»,- ընդգծել է պատգամավորը:

Նա նաև նշել է, որ ՍԴ նախագահի պաշտոնը յուրացնելով՝ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ամրագրում էր իրենց իշխանության երկարակեցությունը. «Կարծում եմ, որ այստեղ շատ ավելի խորը գնացող և ավելի լուրջ անձանց շուրջ պետք է փնտրել այս իշխանության յուրացման իրական հեղինակներին: Իրական նպատակները պետք է վեր հանել, որովհետև սրանք եղել են գործողություններ մեր պետականության դեմ»,- ասել է Բաբաջանյանը:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր