ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ուշագրավ նշանակում. կաշառքի համար աշխատանքից ազատված անձը՝ ՊԵԿ պաշտոնյա. «Ժամանակ»
09:25, 23.10.2019 | mamul.am
5465 | 0

«Ժամանակ»-ը գրում է. «ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի պետ է նշանակվել Արթուր Ավալյանը։

Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ Արթուր Ավալյանը մոտ երկու տարի առաջ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նյութերի հիման վրա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, ապա վերականգնվել էր որպես Զվարթնոցի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ։

Ուշագրավ է, որ հետհեղափոխական Հայաստանում, երբ հայտարարված է կոռուպցիայի դեմ անողոք պայքար, կաշառքի համար աշխատանքից ազատված անձը նշանակվում է բարձր պաշտոնի։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր