ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ՔԿ-ն հերքում է «Փաստ» օրաթերթում հրապարակված լուրը
10:10, 23.10.2019 | mamul.am
3496 | 0

ՀՀ քննչական կոմիտե ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «Հերքում. «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում «Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ հոկտեմբերի 8-ին՝ Քննչական կոմիտեի 5-ամյակին նվիրված խնջույքը տեղի է ունեցել «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որին մասնակցել են նաև Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները:
Հայտնում ենք, որ խնջույքի ժամանակ որևէ վիրավորական արտահայտություն Քննչական կոմիտեի որևէ ծառայողի, ոչ էլ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հասցեին չի հնչել:
Նշենք, որ խնջույքին ՀՀ վարչապետի արարողակարգից որևէ անձ չի մասնակցել, հետևաբար, նյութում տեղ գտած տեղեկատվությունը, թե ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նրանց հետ, հորինվածք է:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների՝ խնջույքից հեռանալու մասին լուրին, ապա նշենք, որ երկու գերատեսչության ղեկավարները միջոցառմանը մասնակցել են մինչև դրա ավարտը, այնուհետ գիշերել են «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում, ինչը հնարավոր է ճշտել նաև հիշյալ հյուրանոցից:
«Փաստ» օրաթերթի մեր գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ հնչեցնելուց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր