ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Թե չէ՝ դրել բուրդ ենք գզում ու չգիտես թե խի». Արթուր Միսակյան
10:15, 23.10.2019 | mamul.am
4293 | 2

Օգտատեր Արթուր Միսակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ, դուք իրո՞ք հավատում եք էն հեքիաթին, որ ինչքան պաշտոնյայի աշխատվարձը լինի բարձր, այնքան նա զերծ կմնա կաշառք վերցնելուց, թալանից ու կոռուպցիայից:
Տղերք, թալանողը կթալանի, լափողը կլափի, աշխատավարձը հեչ կապ չունի:
Կարողա լսած լինեք, թե բա՝ ախորժակը ուտելուցա բացվում: Մարդը պաշտոնա ստանում, սկզբի 2 ամիսը հին տեմպով ապրումա, 3-րդ ամսվա վրա մի 15000$-ոց ավտոյա արդեն քշում, մինչև մի տարին արդեն իրան պալոժ չի Հայաստանում հանգստանա, վիձիտե լի դեպուտատ կամ նախարարա: Էդ դուք տենց լուրջ դեմքով հավատում եք, որ փողի շատը լինումա՞: Չի լինում տղերք, պարզապես չի լինում: 600000 դրամ աշխատավաձ ստացող նախարարը կհագնի 70000 դրամանոց կոշիկ, իսկ երբ տաս 1,5 միլիոն` կհագնի հովազի մորթուց մուշտակ, ուստի փողը միշտ քիչա, միշտ պակասումա:
Հետևաբար, պաշտոնյան չպիտի կաշառք վերցնի, չպիտի թալանի մի պարզ գիտակցությունից ելնելով, որ կպատժվի, կպատժվի օրենքի ողջ խստությամբ:
Թե չէ՝ դրել բուրդ ենք գզում ու չգիտես թե խի...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր