ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«ՀՔԾ-ն երբեք նման ամոթալի և խղճուկ վիճակում չի գտնվել». Ալեքսանդր Կոչուբաև
12:00, 23.10.2019 | mamul.am
4909 | 1

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչքան է շարունակվելու այս ամենը:

«Հատուկ քննչական ծառայություն» ՊՈԱԿ-ը, տեսնելով, որ Արսեն Բաբայանը չի «հանձնվում» և Հրայր Թովմասյանին փակելու հիմքեր չի տալիս, կարդում է քրեական դատավարության օրենսգիքը և հասկանում, որ նախապես մեղսագրվող արարքով կալանավորման հիմքեր չկան նոր հոդված են հարմարացնում, որ կալանավորեն:
ՀՔԾ-ն երբեք, կրկնում եմ երբեք նման ամոթալի և խղճուկ վիճակում չի գտնվել: Կարելի է ՀՔԾ-ն վերակազմակերպել և ստեղծել քրեաիրավական նորմերի քաղաքական մեկնաբանության կենտրոն:
Հիշեցնում եմ, որ այս ամենն արվում է Հրայր Թովմասյանին ՍԴ-ից մեկուսացնելու համար, քանի որ`

1. իշխանությունը խոստացել է, որ վավերացնելու է Ստամբուլյան կոնվենցիան
2. Ռ. Քոչարյանին ազատելուց խուսափելու համար
3. Որոշ շրջանակներին նախապես խոստացված հանրաքվեի սահմանադրականությունն ապահովելու համար:

Արսեն գոնե մի բան պատմի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր