ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հոնկոնգի իշխանությունները հետ են կանչել արտահանձնման մասին սկանդալային օրինագիծը
15:35, 23.10.2019 | mamul.am
6891 | 0

Հոնկոնգի իշխանությունները պաշտոնապես հետ են կանչել արտահանձնման մասին օրինագիծը, որն ամառվա սկզբից դարձել էր զանգվածային բողոքների պատճառ, հայտնել է TASS գործակալությունը՝ հղում անելով տեղի վարչակազմի անվտանգության հարցերով քարտուղար Ջոն Լինին: Այսպիսով, վերջնականապես բավարարվել է հակակառավարական ցույցերի հիմնական հինգ պահանջներից մեկը։

Ցուցարարները նաև պահանջում են բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ցուցարարների ազատ արձակում ու Հոնկոնգի ընտրական համակարգի ժողովրդավարացում։

Սեպտեմբերի սկզբին Հոնկոնգի բարձրագույն գործադիր պաշտոնյա Քերի Լամը հրապարակայնորեն խոստացել էր օրինագիծը պաշտոնապես հետ կանչել խորհրդարանից: Սակայն անցած շաբաթ դա հնարավոր չէր անել տեխնիկական պատճառներով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր