ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
TotoGaming-ն ասում է՝ «Հանձնվել չկա»
18:30, 23.10.2019 | mamul.am
4472 | 0

TotoGaming ընկերությունը հայտարարում է SuperToto 4-րդ մրցաշրջանի մեկնարկի մասին, որն ընթանալու է «Հանձնվել չկա» մարտական կարգախոսի ներքո։

Արդեն ավանդույթ դարձած SuperToto-ն այս տարի խոստանում է ավելի հետաքրքիր ընթացք և կրկնակի շռայլ մրցանակային ֆոնդ։ Մինչ այժմ խաղարկված ճոխ մրցանակների թվում տեղ են գտել հարյուրավոր միլիոններ և տարածաշրջանում նախադեպը չունեցող «Ջի» դասի Մերսեդես: Հաշվի առնելով անցյալի հարուստ փորձը՝ կարելի է ենթադրել, որ այս անգամ SuperToto-ի գանձարանը պարզապես պայթելու է։ Նոր խաղարկությունը կանցնի 6 փուլով՝ նախկին 3-ի փոխարեն։ Այսինքն՝ երկու անգամ մեծացել է թե՛ մրցանակների քանակությունը, թե՛ դրանք շահելու հավանականությունը։ Փոփոխվել է նաև մրցանակների տեսականին՝ այս անգամ նախատեսված է մեքենաների խաղարկություն ևս։ Դրանք 5-ն են՝ տարբեր դասի և շքեղության մոդելներ։

Ինչպես և նախորդ խաղարկությունների դեպքում, այս անգամ ևս SuperToto-ի հիմքում դասական վիճակախաղի սկզբունքն է։ Ընդ որում, վիճակահանությանը կարող են մասնակցել միայն պարտված խաղադրույքով տոմսերը։ Կախված համընկնումների թվից՝ մասնակիցները կարող են շահել հետևյալ 3 տեսակի մրցանակները՝

1. Խաղադրույքի տասնապատիկ շահում

2. 5 ավտոմեքենա

3. Աճող Ջեքփոթ՝ սկսած 50,000,000 դրամից

Ըստ կազմակերպիչների՝ նման բաշխումը ենթադրում է առավել բազմազան խաղապրոցես՝ դինամիկ և հետաքրքիր ընթացքով։

TotoGaming ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Վիկտորիա Օհանջանյանի խոսքերով՝ պետք է մշտապես հաշվի առնել հաճախորդների հույզերն ու մոտիվացիան։ Նա մասնավորապես նշել է․ «Մենք չափազանց կարևորում ենք մեր հաճախորդների տրամադրությունը, և սա վերաբերում է ոչ միայն նրանց, ովքեր արդեն հաղթել են, այլև նրանց, ում բախտն այդքան էլ չի բերել։ SuperToto-ն հենց վերջիններիս համար է։ Սա երկրորդ շանսի հնարավորություն է, և պատահական չէ, որ մենք ընտրել ենք հենց «Հանձնվել չկա» կարգախոսը։ TotoGaming-ի հետ իսկապես հանձնվել չկա․․․»։
TotoGaming ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրքեր խաղային ոլորտի հայաստանյան շուկայում։ Ընկերությունը տարեկան առաջարկում է 55 մարզաձև, ավելի քան 500,000 pre-match և 450,000 live իրադարձություն, շուրջ 65,000 ուղիղ հեռարձակում, 7,500-ից ավել մրցաշար և առաջնություն։

Զգուշացում, խաղին մասնակցելը նյութական վնաս կրելու ռիսկ է պարունակում: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր