ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Ռուստամ Բադասյանը՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին
19:50, 23.10.2019 | mamul.am
5687 | 0

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ արձակման դիմումին, ասել է.

«Հնարավոր է մի քանի սցենար: Համար առաջին սցենար. եթե պրոբացիայի ծառայությունը և քրակատարողական ծառայությունը երկուսն էլ տալիս են դրական եզրակացություն, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան։ Եթե երկու կառույցներից մեկը տալիս է դրական եզրակացություն, մեկը՝ բացասական, ապա դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հնարավոր է հարցը քննարկել դատական կարգով։

Եթե երկուսն էլ տալիս են բացասական եզրակացություն, ապա հարցի քննարկումը համարվում է մերժված։ Տվյալ դեպքում քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ բացասական եզրակացություն է տրվել։ Նկատի ունենալով, որ պրոբացիայի ծառայությունն առաջնորդվելու է նույն չափանիշնրով, կարծում եմ, ելքը պարզ է»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նաիրի Հունանյանը վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր