ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել». Էրիկ Գրիգորյան
22:05, 23.10.2019 | mamul.am
2772 | 0

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի պատճառով Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել: Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նա նշել է, որ տեսչական մարմինը ստուգումներ է նախաձեռնել, ինչի արդյունքում արձանագրվել է, որ գետի ջրերում մի շարք ծանր մետաղների թույլատրելի խտության բարձրացում կա:

Նախարարը հիշեցրել է, որ նույն վայրում նման վթար տեղի է ունեցել 2010 թվականին: Ընկերությունն այդ ժամանակ փոխհատուցել էր վնասն ու տուգանք վճարել 700-900 հազար դրամի չափով: «Կարծում ենք, որ գործող օրենսդրության շրջանակում փոխհատուցման չափը չի արտացոլում հասցված վնասի իրական ծավալը»,- ընդգծել է Գրիգորյանը:

Նա նաև նշել է, որ նախարարությունն այժմ աշխատում է պատժամիջոցների խստացման և տուգանքների չափի մեծացման ուղղությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր