ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Այրվող տերևների ծուխը 350 անգամ վտանգավոր է ծխախոտի ծխից
23:10, 23.10.2019 | mamul.am
8742 | 1

Շատ մարդիկ պատկերացում անգամ չունեն, թե ինչքան վտանգավոր կարող է լինել այրվող տերևների կողքին կանգնելը: Այնինչ դա լուրջ վնաս է հասցնում մարդու առողջությանը:

Բնապահպան Սվետլանա Բերզինան հայտարարել է, որ չորացած տերևների այրումից մթնոլորտ արտազատվող ծուխը 350 անգամ ավելի վտանգավոր է, քան ծխախոտի ծուխը:

Պատճառն այն է, որ երբ մենք այրում ենք ընկած տերևները, որոնք դեռ խոնավ են, ապա թանձր ծուխ է առաջանում: Դա ածխաթթու գազ է: Բացի դանից, այրման գործընթացքում առաջանում է բենզոպիրեն կանցերոգենը, որը կարող է մեծացնել ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Բոլորս էլ գիտենք ծխող մարդու մոտ կանգնելու վտանգների մասին, սակայն իրականությունն այն է, որ այրվող տերևների ծուխը 350 անգամ ավելի վտանգավոր է, ասում է բնապահպանը:

Ցավոք, շատ երկրներում, այդ թվում և Հայաստանում, դեռևս տարածված է չորացած խոտն ու տերևները այրելու պրակտիկան: Մարդիկ հավատում են, թե այն ավելի է նպաստում հողի բերքատվությանը: Սակայն իրականում հակառակն է. տերևներն այրելով դուք փչացնում եք ոչ միայն հողի որակն, այլև ձեր առողջությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր