ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Google-ը գործարկել է վերջին հինգ տարվա ընթացքում որոնողական համակարգի խոշորագույն թարմացումը
18:15, 26.10.2019 | mamul.am
8129 | 0

Google ընկերությունը ներկայացրել է արհեստական բանականության հիման վրա ստեղծված տեխնոլոգիան, որը թույլ կտա ավելի լավ հասկանալ որոնողական համակարգերը։ Արդիականացված ալգորիթմների կիրառումը խոշորագույն թարմացումն է վերջին հինգ տարվա ընթացքում, հայտնում է ընկերությունը իր բլոգում: Այժմ որոնողական համակարգը վերլուծելու է ոչ թե անհատական բառերը, այլև ամբողջական, երկար և բարդ նախադասությունները: Ըստ Google-ի, այս տեխնոլոգիան տալիս է ավելի ճշգրիտ արդյունքներ: Ընկերությունում կարծում են, որ օգտատերերը կստանան իրենց հարցերի ճշգրիտ պատասխանները, որը թույլ կտա ավելի հաճախ տեղեկատվություն փնտրել, ինչն էլ կմեծացնի թրաֆիկը:

Financial Times պարբերականը նշում է, որ լեզվի բնական մշակման տեխնոլոգիան բավականին բարդ երևույթ է արհեստական բանականության համար, քանի որ լեզվի ընկալումը փոփոխական է: Բառերի իմաստը կարող է փոխվել՝ կախված նրանից, թե ով ու ինչ իմաստով է կիրառում այս կամ այն բառը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր