ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Իրաքում 5 մարդ է սպանվել Իրանի հյուպատոսության վրա հարձակման ժամանակ. Shafaq
16:40, 04.11.2019 | mamul.am
7559 | 0

Իրաքում 5 մարդ է սպանվել Իրանի հյուպատոսության վրա հարձակման ժամանակ, հայտնում է Shafaq գործակալությունը: «Հինգ մարդ սպանվել է ցույցերը ցրելու և Քերբելայում Իրանի հյուպատոսության շենքը գրոհելու ժամանակ, մի քանի մարդ վիրավոր է»,- փոխանցում է գործակալությունը՝ վկայակոչելով բուժհիմնարկների աղբյուրներին:

Մարդու իրավունքների հանձնաժողովը հայտնել է, որ ցուցարարները սպանվել են այն ժամանակ, երբ ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը: Ավելի վաղ РИА Новости գործակալությունը հայտնել էր, որ ցուցարարները հրկիզել են հյուպատոսության դուռը, որից հետո բախումներ են սկսվել դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցների հետ: Հայտնի է նաև, որ ցուցարարներն Իրանի հյուպատոսության շենքի դրոշը փոխարինել են Իրաքի դրոշով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր