ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանը ցուցմունք է տվել Թրամփի դեմ
21:15, 05.11.2019 | mamul.am
6920 | 0

ԱՄՆ-ում հրապարակվել են Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի և պետքարտուղարի նախկին ավագ խորհրդական Մայքլ Մաքինլիի ցուցմունքների սղագրությունները, հայտնում է РБК-ն: Նախկինում ԶԼՄ-ները հրապարակում էին միայն Կոնգրեսի առաջ ցուցմունք տված անձանց ելույթի խոսքը, իսկ հարցերի պատասխանները չէին հրապարակվում:

Այսպես, Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել է, որ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին 2018 թվականի վերջում փորձել է ապահավատարմագրել իրեն անհայտ «ուկրաինացի պաշտոնյաների» անունից։ Նա հիշել է միայն մեկ անձի անուն՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին, ով հայտնել է նրան իր անհանգստությունը՝ Ուկրաինայի՝ ԱՄՆ-ի քաղաքականությանը հնարավոր ներգրավվածության մասին։
Յովանովիչը նաև հայտնել է, որ Ջուլիանին փորձ է արել շրջանցել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին ԱՄՆ-ի մուտքի վիզա տրամադրելու արգելքը: Իսկ ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդը, ում դիմել են դիվանագետները խորհուրդներով՝ խնդրել է նրան Թրամփի մասին ավելի դրական թվիթներ գրել:
Իր հերթին Մայքլ Մաքինլին հայտարարել է, որ «ներքաղաքական նպատակներով քաղաքական բացասական տեղեկության» հավաքումը կապված է ամերիկացի պաշտոնյաների մասնակցությամբ իր անհանգստության հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր