ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ավինյանի խորհրդականը կոռումպացվածության հասնող թայֆայականության մեջ է»․ Սարհատ Պետրոսյան
20:05, 05.11.2019 | mamul.am
6633 | 1

Հոկտեմբերի 18-ին Կադաստրի պետական կոմիտեի այժմ արդեն նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

Նա նշել էր, որ այլևս չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու «կոռումպացվածության հասնող թայֆայականությունը»: Տիգրան Ավինյանն այս առնչությամբ ասում էր, որ ինքը կոռուպցիայի վերաբերյալ ոչնչից տեղյակ չէ՝ առաջարկելով այդ հարցերով դիմել Պետրոսյանին:

Այսօր՝ «Ազատություն» ռ/կ-ի եթերում այս առնչությամբ Սարհատ Պետրոսյանը նշել է. «Ես կոռուպցիա բառը չեմ օգտագործել: Ասել եմ՝ կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: Այսօր Ավինյանի խորհրդական հանդիսացող նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, որը Հայաստանում երբևիցե գործունեություն չի ունեցել, այսօր հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը (խոսքը Ավետիք Էլոյանի մասին է), համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր և իրեն պատկանող ընկերությունն անմիջապես ներգրավված է այս բոլոր գործընթացներում: Դրա մասին տեղյակ են բոլորը, տեղյակ է Ավինյանը, ես ինքս այդ մասին ասել եմ: Դրա մասին տեղյակ է ողջ ճարտարապետական հանրույթը, որը բերանը բաց նայում է, ասում է՝ չհասկացանք, եթե նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ որևէ պաշտոնյա, որը կարող է․․․ այդպես բաց չէր հայտարարում, բայց հենց «Ազատություն» ռադիոկայանում ինֆորմացիա է եղել, որ այդ պետական պաշտոնյան նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը: Դա փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է, իսկ շահերի բախման երևույթը ես շատ հանգիստ կարող եմ վերաձևակերպել և ասել, որ դա կոռումպացվածության հասնող թայֆայականություն է: ...Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ուզում է հետամուտ լինել, թե իրենց կուսակցությունը ներկայացնող անհատների թիմերն ինչ գործունեություն են ծավալում, ապա ես պատրաստ եմ հավելյալ փաստեր ներկայացնել»:

Սարհատ Պետրոսյանը նշել է, որ Ավետիք Էլոյանը մինչև Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար լինելը չի ունեցել Հայաստանում նախագծային գործունեության որևէ առիթ: «Այսինքն՝ ինքն ստացել է և՛ այս պատվերը, և՛ բազմաթիվ այլ պատվերներ պաշտոնի չարաշահման, օգտագործման շնորհիվ»,- ընդգծել է Պետրոսյանը:

Հարցին, թե Էլոյանի Ավինյանի խորհրդական լինելը կոռուպցիան ռիսկ կարո՞ղ է առաջացնել, Պետրոսյանն ասել է. «Որևէ կասկած չունեմ: Մրցույթով չի եղել: Ավինյանը մեկ այլ շատ տարօրինակ հայտարարություն է արել ինձ համար, որ միգուցե ես չեմ տիրապետում քաղաքաշինության ոլորտին»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Ավինյանի խորհրդականը կոռումպացվածության հասնող թայֆայականության մեջ է»․ Սարհատ Պետրոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր