ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Եվրոպական բանկերը մտադիր են հրաժարվել Visa-ից և MasterCard-ից. AFP
10:45, 06.11.2019 | mamul.am
7873 | 0

Առնվազն 20 եվրոպական բանկ ցանկանում է համաեվրոպական վճարային համակարգ ստեղծել, որը կփոխարինի ամերիկյան Visa և MasterCard-ին, այս մասին գրում է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով արդյունաբերության ոլորտում իր աղբյուրներին:

Ծրագիրը կոչվում է PEPSI (Pan-European Payment System Initiative): Ըստ աղբյուրների` ծրագրի օգնությամբ հնարավոր կլինի կառավարել բոլոր տեսակի ապօրինի վճարումները: Հայտնի է, որ գաղափարը ծագել է դեռևս 2017-ին: Այնուհետև, Եվրոպական կենտրոնական բանկը հետաքրքրվել է Եվրոպայում վճարումների ազատ համակարգի ստեղծմամբ:

Գործակալությունը նշում է, որ ֆինանսական ոչ մի կառույց դեռ չի հաստատել իր մասնակցությունն այս համակարգին: Միևնույն ժամանակ, հայտնի է, որ աշխատանքներում ներառվելու են ֆրանսիական բանկերի մեծամասնությունը, ինչպես նաև գերմանական Deutsche Bank-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր