ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հիմա կեսից ավելին քո պես պատգամավոր ա, որ քարը քարին չի կարում դնի». Ծառուկյանը՝ լրագրողին
16:35, 07.11.2019 | mamul.am
6005 | 0

«Ասում եք՝ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված են, էդ դեպքում Դուք ինչո՞ւ եք ԱԺ պատգամավոր»,- դիմելով Գ. Ծառուկյանին՝ հարց ուղղեց լրագրողը: ԲՀԿ առաջնորդը զայրացավ. «Աղջիկ ջան, ես բիզնեսմեն չեմ, դու ի՞նչ ես ավարտել.... Բա ԵՊՀ-ն ավարտածը լրագրող ի՞նչ գործ ունի»: Արձագանքին՝ «Ժուռնալիստիկայի ֆակուլտետն եմ ավարտել», ասաց. «Երևի լավ չես ավարտել, ծանոթի միջոցով ես ավարտել.... Հիմա կեսից ավելին քո պես պատգամավոր ա, որ քարը քարին չի կարում դնի... Ես գործարար չեմ աղջիկ ջան, սեփանակատեր եմ, տվել եմ կառավարման»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կառավարության մասին ինչպիսի՞ կարծիք ունի. «Ես վարչապետին հարգում եմ, ուզում ա անի, բայց ներդրումների համար այն պայմանները չկան: Հարկավոր է լինի մեկ պատուհան»:

Հարցին՝ Ազգային ժողովի աշխատանքին ի՞նչ գնահատական կտաք, ասաց. «Հորս արև... ոչ բավարար, քանի դեռ միասնական չեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր