ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Իրականում որևէ խնդիր չի եղել». Վանեցյանը՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մասին
19:55, 07.11.2019 | mamul.am
4164 | 0

Այսօր ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ֆեդերացիայի գործադիր կոմիտեն է միաձայն հաստատել Աբրահամ Խաշմանյանի նշանակումը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Նա նշել է, որ ՀՖՖ-ն մեկ տարվա պայմանագիր է կնքել Խաշմանյանի հետ։

«Իրականում որևէ խնդիր չի եղել, ինչ-որ երկրաշարժ չի եղել, ուղղակի ստացվեց այնպես, որ աղմուկը շատ բարձրացավ և այս հարցի վերաբերյալ սևեռվեց հասարակության ուշադրությունը»,-ասել է Վանեցյանը:

Նոյեմբերի 6-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակել Աբրահամ Խաշմանյանին, որը մեծ աղմուկ էր առաջացրել ՀՖՖ գործկոմում: Ասում էին, թե Խաշմանյանի թեկնածությունը չի քննարկվել գործկոմում։

Այդ մասին հայտնել էր նաև ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը՝ ասելով, որ ՀՖՖ նախագահն իրավունք չունի նշանակելու հավաքականի գլխավոր մարզիչ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր