ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Հաշմանդամություն ունեցող շուրջ 60 անձի համար ձեռք կբերվի համայնքային 5 փոքր տուն». Գ. Գասպարյան
02:05, 08.11.2019 | mamul.am
3129 | 0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշմանդամություն ունեցող շուրջ 60 անձի համար ձեռք կբերվի համայնքային 5 փոքր տուն և 5 պաշտպանված բնակարան:

Հավելեմ, որ ևս 4 հավելյալ փոքր տան համար հայտարարվել է պատվիրակման մրցույթ և 2 փոքր տուն էլ մեր գործընկերների հետ ենք ստեղծելու։
Այսինքն՝ 2020 թվականի ավարտին պլանավորում ենք այսօրվա հասարակական կազմակերպությունների կողմից գործառնող 4 փոքր տների փոխարեն ունենալ 15 փոքր տուն և 5 պաշտպանված բնակարան 160-170 անձի համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր