ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Սա, իսկապես, չափազանց անլուրջ և ծանծաղ քննադատություն է». Կարպիս Փաշոյան
20:40, 07.11.2019 | mamul.am
5844 | 1

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր իմացա, որ ԿԳՍՄ նախարար և արաբագետ Արայիկ Հարությունյանին մեղադրում են գիտամանկավարժական գործունեության ընթացքում հոդվածներ չգրելու համար:
Սա, իսկապես, չափազանց անլուրջ և ծանծաղ քննադատություն է, քանի որ կարող ենք հարյուրավոր գիտնականների օրինակներ բերել, որոնք հոդվածներ ու մենագրություններ գրելու փոխարեն նախընտրել են ամբողջ ռեսուրսը կենտրոնացնել դասախոսելու և մանկավարժական գործունեության վրա:
Այսինքն՝ շատ գրելը դեռևս որակի երաշխիք չէ, հատկապես Հայաստանի գիտական հանդեսներում, որտեղ հաճախ կարող են հանդիպել փսևդո գիտական հոդվածներ: Իմ պրոֆեսորն ասում էր, որ ինքը հոդվածներ ուշ-ուշ է գրում, քանի որ դա ինքնանպատակ չէ և պետք է լինի ըստ անհրաժեշտության: Ի տարբերություն պրոֆեսորի, կան այնպիսի գիտաշխատողներ, որոնք ամեն ինչ անում են բոլոր հնարավոր հանդեսներում հայտնվելու համար և երբեմն անբովանդակ և թույլ գիտականությամբ նյութեր են հրապարակում:
Կարծում եմ, տեղին կլինի նաև օրինակ բերել անցյալի մեր հեղինակավոր պատմաբանների պրակտիկայից: Լեոն և Մանանդյանը բազմաթիվ հատորներ ունեն, իսկ Գրիգոր Միքայելյանը ամբողջ կյանքի ընթացքում ընդամենը մեկ մենագրություն է գրել՝ «Կիլիկիայի հայկական պետության պատմությունը»: Իմ կարծիքով Միքայելյանի այս փոքրիկ մենագրությունը շատ ավելի արժեքավոր է, քան Լեոյի բոլոր հատորները միասին վերցրած:
Օրինակներն, իհարկե, չափազանց շատ են, ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան գիտական միջավայրերում, բայց սահմանափակվենք այսքանով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր