Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսուքյան իր էջում գրել է. «Հասանք տեղ, սա էր մեզ պակաս: Ուրեմն հեղափոխությունից 1,5 տարի անց Ջերմուկում ՀՀԿ-ական տարբեր վարչական և գործարար շրջանակների կերպարներ իրենց այնքան լավ են զգում, որ թույլ են տալիս տեղացիներին տարբեր մեթոդներով հորդորել, որ դադարեն մասնակցել Ամուլսարի պահպանության համար պայքարին։ Մերժվածների տարիներով փորձված եղանակներն են կիրառում՝ աշխատանքից կհեռացնենք կամ չենք ընդունի գործի ձեզ ու ձեր հարազատներին, խնդիրներ կարող է ունենաք տարբեր հարցերում և այդպես շարունակ։ Ամուլսարը սար է, իսկ Ջերմուկն էլ՝ ջրաբուժական հայտնի առողջարան»: |