ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներից և տուժածներից 41-ին փոխհատուցել են. «Ժամանակ»
09:45, 08.11.2019 | mamul.am
3275 | 0

«Ժամանակ»-ը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունից մեր հարցմանը ի պատասխան հայտնել են, որ 2008 թվականի փետրվարի 19-ին հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ զոհված 10 անձանց իրավահաջորդներին տրվել է փոխատուցում 30-ական մլն դրամ: Եվս 6 անձ ճանաչվել է ծանր մարմնական վնասվածք ստացած, որոնց, ըստ օրենքի, վճարվել է 15-ական մլն դրամ, իսկ 25 անձ ճանաչվել է միջին ծանրության վնաս ստացած, որոնց վճարվել է 5-ական մլն դրամ: 15 դիմում մերժվել է, իսկ 7 դիմում քննարկման փուլում է:

Հիշեցնենք, որ կառավարությունը այս նպատակով հատկացրել էր 720 մլն դրամ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր