ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ես կասկածում եմ, որ դատական կարգադրիչները կաշառված են Քոչարյանի աջակիցների կողմից». Վարդգես Գասպարի
10:20, 08.11.2019 | mamul.am
3598 | 0

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ` Ռուբեն Վարդազարյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Արմեն Թաթոյանին
Հայտնում եմ Ձեզ, որ ս/թ-ի նոյեմբերի 7-ին` ժամը 12:00-ին, ներկա եմ գտնվել կասկածյալ ռոբերտ քոչարյանի դատական նիստին՝ Շենգավիթ դատարանում: Քոչարյանի դահլիճ մտնելուն պես, երբ նրա աջակիցները, ինչպես միշտ, աղմուկ-աղաղակով և վանկարկումներով իրենց աջակցությունն էին հայտնում քոչարյանին, ես բարձրացրել եմ 2 հատ A4 ֆորմատի վրա իմ կարծիք-գնահատական գրությունը քոչարյանի մասին: Ի դեպ, թղթի վրա գրված էր «ռոբիկ մարդասպան, ռոբիկ սրիկա»: Դրանից հետո անմիջապես մոտ մեկ տասնյակ դատական կարգադրիչներ հարձակվեցին, հափշտակեցին և պատառոտեցին իմ պաստառը: Այնուհետև, հարկադրանքի կիրառմամբ, ինձ հեռացրին դատարանի դահլիճից:
Խնդրում եմ պարզաբանել՝ դատական կարգադիրչների վերոհիշյալ գործողությունները արդյոք երբևէ համապատասխանում են ներքոնշյալ օրենքի, նշված հոդվածների, որևէ կետին.
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենք
Հոդված 37. Դատական կարգադրիչների ծառայության գործառույթները.
Հոդված 34. Դատական կարգադրիչների ծառայության խնդիրները
Հոդված 53. Դատական կարգադրիչի լիազորությունները:
Խնդրում եմ Ձեր հնարավոր պատճառաբանություններում անցկացնել զուգահեռներ՝ քոչարյանի աջակիցների կողմից աղմուկ-աղաղակով իրենց վերաբերմունքն արտահայտելու, և իմ լուռ ակցիայի միչև: Փորձել հիմնավորել դատական կարգադրիչների ցուցաբերած տարբերակված մոտեցումը: Ես խիստ կասկածում եմ, որ դատական կարգադրիչները կաշառված են ռոբերտ քոչարյանի աջակիցների կողմից, այլապես ոչնչով չի բացատրվում հասարակական կարգի նկատմամբ քոչարյանի աջակիցների ակնհայտ ոտնձգությունները դատական կարգադրիչների կողմից անտեսելը, իսկ մեն-մեկ հատ հակառակ կարծիք արտահայտողի լուռ ակցիայի նկատմամբ կիրառված կոշտ, կտրուկ միջոցառումները:
Խնդրում եմ` վերոհիշյալ փաստերի կապակցությամբ արդարացնող համոզիչ հակափաստարկներ չունենալու դեպքում նշանակել կարգապահական տույժ կարգազանց կարգադրիչների նկատմամբ:
Հ. Գ. Խնդրում եմ` դիմումս քննարկել այնպես, որ ես ունենամ հնարավորություն իմ պաստառով ներկա գտնվել քոչարյանի հաջորդ դատական նիստին` նոյեմբերի 12-ին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր