ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ջերմուկի ՀՀԿ-ական պաշտոնյաներն օգտագործում են իրենց կապերը՝ Ամուլսարի պոստերից մարդկանց հեռու պահելու համար». Անի Խաչատրյան
16:50, 08.11.2019 | mamul.am
3521 | 0

Բնապահպանական հարցերով զբաղվող ակտվիստ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարբեր աղբյուրներից լուրեր են հասնում, որ Ջերմուկի կարկառուն ՀՀԿ-ական պաշտոնյաներն ու գործարարներն օգտագործում են իրենց կապերն ու իշխանությունը, որպեսզի մարդկանց հեռու պահեն Ամուլսարի պայքարից ու պոստերից: Ասում են, որ մարդկանց շանտաժ են անում, վախացնում, համոզում, որ էլ չմասնակցեն պայքարին: Աչքիս մի հատ գնանք Ջերմուկ, տեսնենք դրանց, թե ո՞վ ա էդ հրահանգը տվել, որ ակտիվացել են, կամ ո՞ւմ շահերն են պաշտպանում:
Եթե անգամ մի քանի հոգու էլ հետ պահեք, մեկ ա իրանց փոխարեն ուրիշները կգնան, իրանք մենակ չեն ու Ամուլսարն էլ սար ա մնալու, ուզում եք ուզեք, չեք ուզում, ուզեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր