ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Կիկոսի մահն» ու Ռոբերտ Քոչարյանի գրավը. փաստաբանի համեմատությունը
13:50, 08.11.2019 | mamul.am
6077 | 0

«Իրավակարգավորումները, որ ունենք, արդեն հակասահմանադրական են համարվել, հակասում են նաև եվրոպական դատաիրավական պրակտիկային: Երկրի ներքին օրենսդրությունը չպետք է արգելք սահմանի գրավի կիրառման համար: Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ գրավը կիրառվում է ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների համար: Այդ օրենսդրական դրույթը կա տասնամյակներ շարունակ, սակայն չի կիրառվում, որովհետև հակասում է եվրոպական դատական պրակտիկային: Հայաստանյան դատարաններն արդեն գրավ կիրառում են նաև ծանր հանցագործությունների դեպքերում, ինչը թեպետ հակասում է ներքին օրենքին, սակայն տվյալ դեպքում առաջնահերթ է եվրոպական կոնվենցիան». նոյեմբերի 8-ին լրագորղների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռ. Քոչարյանի հանդեպ գրավ կիրառելու իրենց միջնորդությունը մերժելուն:

Ըստ նրա՝ դատարանը եթե անգամ գրավ չի կիրառում, գոնե պարտավոր է հարցը քննության առարկա դարձնել:

Պաշտպանական խմբի մեկ այլ անդամ Արամ Օրբելյանն էլ հավելեց, որ փաստորեն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ գրավի համար խոչընդոտ կա, Վճռաբեկ դատարանն ու ՍԴ-ն արձանագրել են, որ այդ խոչընդոտը չկա, դատարանը մի քիչ ավել է մտածել, քան պետք էր և մերժել է գրավի կիրառումը:

«Շատ տիպիկ հեքիաթ կա՝ «Կիկոսի մահը», դրա նման է. մտածել է՝ կկիրառեմ գրավ, հետո կգնա կխոչընդոտի, հետո կուզեն գրավն ազգայնացնել, հետո ո՞նց եմ ազգայնացնելու, կարողանալո՞ւ եմ վերցնել, թե՞ չեմ կարողանալու: Մի երեք քայլ ավելի է մտածել, քան իրավունք ուներ մտածելու»,- նկարագրեց փաստաբանը:

Տեսանյութը՝ «Ֆակտոր»-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր