ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«ՄԻԵԴ-ի որոշումը կատարման ենթակա է, հակառակ դեպքում Հայաստանը կհայտնվի մոնիթորինգի տակ». պաշտպան
14:25, 08.11.2019 | mamul.am
6863 | 1

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 9 բողոք է հանձնվել ՄԻԵԴ. լրագրողների հետ նոյեմբերի 8-ի հանդիպմանը տեղեկացրել է փաստաբան Արամ Օրբելյանը: Ըստ նրա՝ դրանցից 5-6-ը գրանցված են, բայց առայժմ ընթացք չկա, իրենք հաղորդակցման փուլում չեն դատարանի հետ:

«Եվս մեկ պրոցես կապված է ՍԴ դիմելու հետ։ Ազգային գործընթացի մասնակիցներին ժամանակ է տրվել մինչև նոյեմբերի 19-ը, որպեսզի դիրքորոշում ներկայացնեն։ Մինչև նոյեմբերի 12-ը բոլոր շահագրգիռ կողմերը պետք է կարծիք ներկայացնեն։ Սպասում ենք, որ որոշումը կլինի մինչև ընթացիկ տարվա վերջ, հաջորդ տարվա սկիզբ»,- մանրամասնել է Ա. Օրբելյանը։ Նա պնդել է, որ ՄԻԵԴ-ի որոշումը կատարման ենթակա է, հակառակ դեպքում ՀՀ-ն կհայտնվի մոնիթորինգի տակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր