Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.57, EUR 526.28, RUB 7.48, GBP 614.78
+1 °C, -1 °C ... +8 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
16:05, 08.11.2019

Հեռուստատեսային պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ «Մել» ֆիլմի մասին: «Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է, ուրիշ մասեր չեն ֆինանսավորում»,- մասնավորապես նշել էր վարչապետը:

«Նման բան չի կարող լինել պրոյեկտի ֆինանսավորման մեջ... Էդ 20 մլն դրամը, որը տալիս եք Մելինե Դալուզյանի ֆիլմի՝ իբր չեմպիոնական հատվածը ֆինանսավորելու համար, պատրաստ եմ այդ գումարով նորանկախ Հայաստանի 20 չեմպիոնների մասին փաստավավերագրական ֆիլմեր նկարահանել»,- ասել է Ռ. Մխիթարյանը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր