ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ԱԳՆ-ի, հյուպատոսության և «Յունիբանկի» ֆինանսական օգնությամբ, Նարեկ Հարությունյանն ու Լիլիթ Առաքելյանն իրենց նորածնի հետ շուտով Հայաստանում կլինեն
17:30, 08.11.2019 | mamul.am
9123 | 0

Նարեկ Հարությունյանը և Լիլիթ Առաքելյանը շուտով կվերադառնան Հայաստան. այս մասին MAMUL.am-ի թղթակցին հայտնեց Նարեկ Հարությունյանը. «Երեկ հյուպատոսն էր զանգահարել. իր միջնորդությամբ «Յունիբանկը» ընթացիկ ծախսը և մնացած բոլոր ծախսերը վերցրել է իր վրա: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք այս դժվարին պահին օգնեցին մեզ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկ Հարությունյանը՝ տեղեկացնելով նաև, որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է:

Հիշեցնենք, որ երեկ MAMUL.am-ի խմբագրություն էր ահազանգել Նարեկ Հարությունյանը, ով կնոջ հետ հանգստի էր մեկնել Եգիպտոս: Նա նշել էր, որ 7 ամսական հղի կնոջ ինքնազգացողությունն անսպասելիորեն վատացել է և արդյունքում կինը վաղաժամ ծննդաբերել է: Երեխային հիվանդանոցից վերցնելու համար բժիշկները 3500 ԱՄՆ դոլար էին պահանջել, ինչն ամուսինները չեն ունցել: Նարեկին և Լիլիթին ֆինանսական օգնություն է ցուցաբերել Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը և «Յունիբանկ» ընկերությունը:

Հիշեցնենք նաև, որ երեկ MAMUL.am-ի թղթակիցը դիմել էր ՀՀ ԱԳՆ-ին՝ պարզելու համար, թե խնդրի լուծման ի՞նչ տարբերակներ կան: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել էր, որ կխոսի դեսպանի հետ և կհստակեցնեն անելիքները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր