Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.98, EUR 527.68, RUB 7.46, GBP 615.73
+1 °C, -1 °C ... +9 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մի քանի ուշագրավ թիվ՝ Երևանի 2020-ի բյուջեի նախագծից». Հակոբ Կարապետյան
18:45, 08.11.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի ուշագրավ թիվ՝ Երևանի 2020-ի բյուջեի նախագծից.

Միանգամից նշենք, որ բյուջեն զգալի աճ է գրանցում. 2019-ի 83 մլրդ 200 միլիոնի մուտքերի փոխարեն՝ 107 մլրդ դրամի մուտք: Ընդ որում, նկատելիորեն աճում է քաղաքի սեփական եկամուտների կշիռը:

Համապատասխանաբար, ծախսերի աճ՝ 25 մլրդով. 2020-ի ծախսային մասը կլինի 116 մլրդ, 2019-ի շուրջ 91 մլրդի փոխարեն:

Կանաչապատման նոր մոդելի ներդրում: Մասնավորապես, 3,6 մլրդ՝ տարբեր հատվածներում զրոյից նոր ոռոգման ցանցի կառուցման համար:

Մանկապարտեզներում ևս 1500-ով ավելի երեխաներ ընդունելու հնարավորության ստեղծում:

Արվեստի ու երաժշտական դպրոցների աշխատակիցների աշխատավարձի աճ:

Վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցմանն ուղղված միջոցների աճ:

Բակերի բարեկարգում՝ 1.5 մլրդ:

Ասֆալտապատմանը հատկացված միջոցների աճ: Միայն 696 մլն՝ մայթերի կառուցման ու վերակառուցման գործին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողների համար մատչելի ենթակառուցվածք:

Շարունակվելու է մասնակցային բյուջեի պրակտիկան՝ «Ակտիվ քաղաքացի»:

800 մլն դրամ՝ փողոցների, մայթերի, բակային տարածքները մաքրելու համար տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար:

Զգալի աշխատանքներ են նախատեսված առողջապահության ոլորտում, մասնավորապես, պոլիկլինիկաներում ուլտրաձայնային, ակնաբուժական հետազոտությունների համար անհրաժշտ սարքավորումների ձեռքբերում:

Եվ այլն:

Բյուջեի նախագիծը Ավագանու խմբակցությունների քննարկմանը կներկայացվի դեկտեմբերի սկզբին»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր